ՀՅԴ-ի բողոքի ակցիան` Գլխավոր դատախազության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 286 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 17:04 ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության շենքի դիմաց: Նախօրեին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ. «Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական հանձնարարությամբ։ Ի պաշտպանություն արժանապատիվ սյունեցիների, ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու, նրանց կտտանքի ենթարկելու դեպքերի առիթով քրեական գործեր հարուցելու պահանջներով Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց, անցկացվեց բազմամարդ քաղաքական հրատապ ակցիա: Գլխավոր դատախազից այս հարցով պարզաբանումներ ստանալու՝ քաղաքացիների պահանջը ոչ միայն անտեսվեց, այլև ոստիկանությունն իր ագրեսիվ գործողություններով, անգամ՝ մարմնական վնաս հասցնելով, բերման ենթարկեց տասից ավելի անձանց: Իրավապահ մարմինների հանցավոր վարքագիծը ստիպում է արժանապատիվ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրավունքները: Ոստիկանությունը վերածվել է իշխանության և հատկապես վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատվերն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիվ գործիքի: Ակնհայտ է, որ քննչական մարմիններն ու դատախազությունը ստանձնել են իշխանության հանցագործություններն օրինականացնելու անպատվաբեր դերակատարությունը: Վերջին ժամանակաշրջանում Երևանում և մարզերում նկատելի է ՀՅԴ կառույցի թիրախավորումը: Քաղաքական հետապնդումները կրում են շարունակական բնույթ: Իշխող խմբակի համար այլևս ակնհայտ է, որ առանց բռնությունների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկված են վերարտադրվելու՝ նույնիսկ նվազագույն հնարավորությունից։ Ըստ այդմ՝ դիմում ենք իրավապահ մարմիններին և պահանջում մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին, հակառակ դեպքում՝ օրենքի ողջ խստությամբ կենթարկվեք պատասխանատվության։ Այս պահանջը բարձրաձայնելու համար 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցելու բողոքի ակցիայի՝ դատախազության շենքի առջև»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
