Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հսկայական տարածքային ու մարդկային կորուստներ ունեցանք Ռուսաստանից չպոկվելու հետևանքով». Վահագն Ավագյան

«Հսկայական տարածքային ու մարդկային կորուստներ ունեցանք Ռուսաստանից չպոկվելու հետևանքով». Վահագն Ավագյան
197
Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 10:44

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ երկար տարիներ շանտաժի էին ենթարկում, որ Ռուսաստանից պոկվելու դեպքում տարածքային կորուստներ կունենանք։
Բերում էին Վրաստանի և Ուկրաինայի օրինակները։
Արդյունքում մենք հսկայական տարածքային ու մարդկային կորուստներ ունեցանք Ռուսաստանից չպոկվելու հետևանքով։
Երանի Վրաստանին և Ուկրաինային, որ իրենց կորուստների գնով գոնե պոկվել են։ Մենք ոչ միայն ավելի խորացանք ռուսական ճահճում, դեռ մի բան էլ ավել հայտնաբերեցինք, որ այդ ճահիճը թրքականի է վերածվում»: