«Սույն անձը չի մերժել միջնորդների գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ շուստրի կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը»․ Ա․ Բաբաջանյան
![]() 402 Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 17:08 «Ալիևը, ցավոք, յուրացնում է գրավածը, և մեզ մնում է միայն հարց տալ՝ իսկ մենք ի՞նչ էինք անում մեր գրավածի հետ»,- այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունենալիս, անդրադառնալով Սուրբ Ղազանչեցոցի ճարտարապետական տեսքի փոփոխմանը, ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ « 25 տարի տարածքներն ամբողջությամբ թողել էինք այսօրվան և1998-ին, գալով իշխանության, մարդը դադարեցնում է Լաչինի վերաբնակեցման պետական ծրագիրը, իսկ 2004-ին գլուխ էինք գովում, թե ԵԱՀԿ մոնիթորինգը ազատագրված տարածքներում վերաբնակեցման փաստ չի արձանագրել։ Իհարկե, այդ տարածքները դառնում էին մասնավոր անձանց հարստացման աղբյուր»,- նկատեց Բաբաջանյանը։ «Տարիներ ի վեր սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար կերտած վոինը գնում միջնորդների մոտ, տարածքները հանձնելու մասին խելոք հանձնառություններ էր վերցնում, գալիս ժողովրդի մոտ հերոսական կերպար էր ընդունում, հողերը ոչ մի դեպքում չհանձնելու մերժողական հայտարարություններ անում՝ այն դեպքում, երբ սույն անձը մինչև իսկ Հայաստանի սուվերեն տարածքը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիր է քննարկել և չի մերժել միջնորդների գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ բոլոր առաջարկները մերժվելու են Ադրբեջանի կողմից, որ շուստրի կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը, Ռուսաստանը, Ամերիկան մշտապես դիմակայության մեջ կլինեն, մենք էլ կկարողանանք ամեն անգամ շրջանցել հերթական ռիսկը»,- նշեց Բաբաջանյանը։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
