«Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել»․ Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:
Այսօր իմ վաղեմի ընկերներից մեկը, որի հետ պաշտոն ստանալուց հետո գրեթե չեմ շփվել, զանգել և ինձ հրավիրում էր մի հոբելյանական միջոցառման: Ասացի, որ չեմ գնում միջոցառումների, մարդկանց հետ չեմ կարողանում շփվել: Շատ անկեղծ տոնով հարցրեց՝ ինչ է պատահել, ձայնի մեջ նույնիսկ անհանգստություն զգացի: Բայց դա ինձ ավելի զայրացրեց: Ասացի՝ ամբողջ ցեղս կորցրել է ամեն ինչ, հայտնվել է փողոցում:
Իմոնք Քարին Տակում և Շուշիում էին ապրում, ապրում էին դարերով: Իշխանությունները, հավանաբար, լսել են էդ մասին, որ քաղաքներ ու գյուղեր ենք կորցրել, որ Արցախը կորցրել ենք՝ հանձնելով ռուսներին ու թուրքերին, որ 4 հազարից ավելի զոհ ունենք, գերիներ, հարյուրավոր անհետ կորածներ ունենք, նրանց մեջ ընկերներ ունեմ: Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել: Ոչինչ չի պատահել, շարունակեք գոյատևել:
Երկու օր առաջ էլ հորեղբայրս, որ Քարին Տակը թողել, եկել էր պատսպարվել մի գյուղում, մահացավ, նրան հուղարկավորեցինք իր զավակներից հեռու մի տեղ: Իսկ Քարին Տակում առաջին պատերազմում զոհված աղջկա, պատերազմում վիրավորված ու երկար տարիներ այդ վերքերից բուժվող որդու գերեզմաններն են»։

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
5003:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
5602:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
7101:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
128Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
88Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
97Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
174Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06