Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել
![]() 266 Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 23:28 Դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բ. Եսայանը քննչական է գնացել իր նախաձեռնությամբ, քանզի տեղեկացել է իր ընկերներից, թե քննչականն իրեն ծանուցագիր է ուղարկել, բայց տեղ չի հասել։ «Այսօր ես այցելել եմ Երևան քաղաքի քննչական վարչություն, ինձ հարցաքննել են և մեղադրանք են առաջադրել»,- լրատվամիջոցին ասել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։ «Մեղադրանքի էությունն այն է, իբր, ես Դատախազության դիմաց խուլիգանություն եմ թույլ տվել: Այնտեղ հայհոյանքներ էին հնչել, բախում էր եղել ոստիկանության ներկայացուցիչների հետ, հրմշտոց էր տեղի ունեցել, բայց հիմնականում ինձ կասկածում են նրա մեջ, որ ես հայհոյանքներ եմ հնչեցրել: Այսինքն, սա որակվում է որպես խուլիգանություն»,- ասել է Եսայանը: Նա համոզված է, որ քրեական գործի հարուցումն ունի քաղաքական դրդապատճառներ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
