Մանրամասներ Սասուն Միքայելյանի ու Սուրեն Պապիկյանի միջև եղած միջադեպից. «Հրապարակ»
![]() 264 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 09:16 «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Մեզ պատմեցին, որ գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաև, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց։ Սուրեն Պապիկյանի մեծ-մեծ խոսելը, թե իրենք ոչ մի մարզում պրոբլեմ չունեն, անգամ՝ Սյունիքում, մի քիչ աշխատանք ու մեծ տոկոսներ են խփելու, նյարդայնացրել է Սասուն Միքայելյանին։ Նա, ըստ լուրերի, Պապիկյանին հորդորել է մեծ-մեծ բրդելու փոխարեն մարզեր գնալ, որ տեսնի՝ ունե՞ն պրոբլեմ, թե՞ ոչ։ Միքայելյանի դիտողությունը դուր չի եկել կուսակիցներին, սկսվել է բանավեճ, լեզվակռիվ, որին միջամտել են նաև Սասուն Միքայելյանին ուղեկցող տղաները․ նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ նրան 3-4 երիտասարդ են ուղեկցում, սակայն պատմեցին, որ ներկաներին հաջողվել է շուտ կանխել քաշքշուկը և թույլ չտալ, որ ձեռնամարտի հասնի։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Միքայելյանը հրապարակային խոսեց Սյունիքի անվտանգ չլինելու մասին և ասաց, որ ցանկացած պահի այնտեղ վտանգ կա, որ մարդ կառևանգեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
