«Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են». Նիկոլ Փաշինյան
![]() 274 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 19:00 «ՀՀ իրավապահները երբեմն կոռուպցիոներների նկատմամբ անհարկի ներողամտություն են դրսևորում»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական անդամ Արմեն Եղիազարյանի՝ Հաշվեքննիչ պալատի վերջին բացահայտումների մասին հարցին։ «Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բացահայտումները և հույս ունեմ, որ դուք էլ կհետևեք, որ արվի պատշաճ քննություն և բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ անգամ իր կուսակիցների թույլ տված չարաշահումների նկատմամբ ներողամտություն չի դրսևորել։ «Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա արդեն 1.5 տարի բանտում են, կաշառք վերցնելու, ատկատներ անելու համար՝ իմ քաղաքական թիմի անդամ, իմ քաղաքական մերձավոր ու իմ կողմից նշանակված մարդ»,- ասաց Փաշինյանը։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
