«Ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրեր դիմակ, այլ ոչ թե հարկադրաբար տաներ ոստիկանության բաժին»․ ՄԻՊ
![]() 238 Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 11:44 Այսօր՝ ՄԻՊ Արման Թաթոյանն իր տարեկան զեկույցում անդրադարձավ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին և, դրա խախտմամբ պայմանավորված, տույժերին։ «Սահմանափակումների ձևակերպումները լինում էին այնքան ընդհանրական, որ ստացվում էր, թե քաղաքացու համար նախատեսվող սահմանափակումն անհրաժեշտ է՝ ելնելով միայն փաստից, որ երկրում հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն»,- նշեց նա՝ Կառավարության նման մոտեցումը սկզբունքային առումով անընդունելի համարելով։ «Այս պրակտիկան խնդրահարույց էր նաև այն առումով, որ դառնում էր ավելի մեծ խնդիրների խորքային պատճառ: Օրինակ՝ բժշկական դիմակ կրելու կարգի ու պատասխանատվության ենթարկելու անորոշությունը ոստիկաններին դարձրել էր այդ կարգավորումների իրավական զոհը»,- նկատեց ՄԻՊ-ը։ Թաթոյանի խոսքով՝ դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար մարդուն բերման ենթարկելը դարձել էր միակ միջոցը։ «Բերման ենթարկելն իրականում պետք է լիներ վերջին միջոց և գործադրվեր միայն այն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը սպառել է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները, և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի պայմաններով։ Անհրաժեշտության դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրեր դիմակ, այլ ոչ թե ոստիկանության բաժին հարկադրաբար տանելը դիտարկեր որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք»,- հավելեց Թաթոյանը։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
