Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ

Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ
319
Շաբաթ, 08 մայիսի, 2021 թ., 15:24

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը հայտնում է. «Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել»: