Հանրապետությունում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում
![]() 218 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 13:04 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է. «Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։ Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում՝ -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկում՝ 0 աստիճան։ 2020-ի մայիսի 10-ին նույնպես հանրապետությունում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում, առանձին լեռնային գոտիներում նաև՝ թույլ ձյուն, սակայն այս պրոցեսի հետ համեմատ եղել է շատ թույլ և կրել է ավելի լոկալ բնույթ։ Հայաստանի օդերևութաբանության պատմության մեջ լեռնային շրջաններում դիտված ամենաուժեղ ձնամրրիկը եղել է 1986-ի հունիսի 20-ին, երբ ծովի մակերևույթից 2200մ և ավելի բարձրություններում տեղացել է 20-30 սմ ձյուն՝ մեծ վնաս հասցնելով այդ ժամանակահատվածում լեռնային արոտավայրերում գտնվող ֆերմաներին»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
