Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ների, բայց ոչ մեկ իր ծնողի մեղքի մեջ մեղավոր չէ». Ջիվան Աբրահամյան

«Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ների, բայց ոչ մեկ իր ծնողի մեղքի մեջ մեղավոր չէ». Ջիվան Աբրահամյան
237
Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 18:40

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսա, թե Արիանան ինչ կերպ է շփվում Աշոտ Փաշինյանի հետ ու ուզում եմ մի բան ասեմ:
Դուք չե՞ք ամաչում 21-ամյա տղայի հետ նման կերպ եք խոսում, անկախ նրանից, որ նրա հայրը կապիտուլյանտ է:
Բա հիմա ես ձեր հետ ո՞նց խոսեմ, էն բանից հետո, որ ձեր կողմից գովերգվող մարդիկ բանակս թողեցին առանց ձենք, ինչի հետևանքում կորցրեցի եղբայրներիս, զինվորներիս, ընկերներիս, առողջությունս, Արցախս, Հայրենիքս, Ազգային պատիվս:
Ինձ ճիշտ հասկացեք, Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ների նոյեմբերի 9-ին արածի համար, երբեք թույլ չեմ տա Մեղրիով միջանցք տա, բայց դա չի նշանակում, որ ինձ թալանած, անզեն թողած Քոչարյանին պիտի թույլ տամ գալ ու կրկին քանդել երկիրս:
Մի՛ մոռացեք, մենք ՀԱՅ ենք ու դա նշանակում է՝ մենք պետք է լինենք մեր բարոյական կերպարի համապատասխան:
Իմ համար կա հետևալը.
Ազգը հստակ չի կարող համախմբվել ոչ Փաշինյանի, ոչ էլ Քոչարյանի շուրջ:
Բայց իմ բարոյականությունն ինձ պարտադրում է ասել հետևալը՝ ոչ մեկ իր ծնողի մեղքի մեջ մեղավոր չէ:
Իմ նպատակը միանանալն է, զորանալն է ու վատնածը հետ բերելը:
Հասնելու եմ նրան, որ իրագործվի իմ ասած՝ «խաղթելու ենք»-ին»: