«Իմ հարևան Պողոսը, միգուցե, անգրագետ ա, բայց հիմար չի». Բաբկեն Թունյան
![]() 204 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 19:24 Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ իր՝ մեկ տարի առաջ արած «անգրագետ Պողոս» արտահայտությանը: «Ամուլսարի թեմայի մասին խոսելիս մի անգամ մի արտահայտություն արեցի իմ հարևան Պողոսի մասին, ասածս ընդամենը այն էր, որ կան մասնագիտական որոշակի հարցեր, որ պետք ա որոշակի կրթական ցենզ կամ գիտելիք, որ մարդիկ որոշում կայացնելիս մասնակցեն: Օրինակ, եթե իմ բարեկամին վիրահատեն ու գան ինձնից հարցնեն՝ էս ինչ գործողությունն ինչպես անենք. մի անգրագետ Պողոս էլ ես եմ, որովհետև էդ թեմայի մեջ որևէ փորձ ու գիտելիք չունեմ: Ես կարամ ընտրեմ էն բժշկին, որին վստահում եմ, բայց ես չեմ կարա էդ մարդուն խորհուրդ տամ, թե էդ դեղամիջոցը ոնց օգտագործի...: Էս միտքը հոլովվեց, շրջանառվեց, դարձավ շատ հայտնի քաղաքական կերպար, ու մեզ քննադատում էին, ասում էին՝ տեսեք, քաղաքացին ձեզ ընտրեց, իսկ դուք նրանց ինչպես եք կոչում: Հիմա ունենք մի իրականություն, երբ վիրավորում են ոչ միայն մեզ, այլև՝ մեզ ձայն տված 800-900 հազար մարդու, ու ասում են՝ դուք անգրագետ եք, որովհետև չգիտեք՝ ինչպես ընտրություն անեք...: Էս ամեն ինչը մարդիկ տեսնում են: Իմ հարևան Պողոսը, միգուցե, անգրագետ ա, բայց հիմար չի, ու ինքը շատ լավ զգում ա՝ ով ինչ ա անում, ինչի համար ա անում ու իրա նպատակները որոնք են»,- հայտարարեց Թունյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
