Մանրամասներ՝ ԱԱԾ-ում քննվող պետական դավաճանության գործից․ «Ժողովուրդ»
![]() 192 Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 09:16 «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ում քննվող քրեական գործից, որի շրջանակներում բացահայտվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բարձրաստիճան զինվորականը Վրաստանում պարբերաբար հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա և կալանավորվել է: Հետաքրքիր է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ թվեր նշված չէին, և, ըստ էության, պարզ չէր, թե այս դեպքը երբ է բացահայտվել, զինվորականը երբ է ինֆորմացիան փոխանցել, ինչը բավականին կասկածներ է առաջացնում: Եվ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ այս դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, ավելին՝ զինվորականը նախկին թոշակառու է և ԱԱԾ-ում իր ցուցմունքում էլ ասել է, որ իր կողմից հայտնած տեղեկությունով այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարողանային գնալ Վրաստան, հանդիպել Ադրբեջանի հյուպատոսի հետ և նրան որևէ վնաս պատճառել: Եվ այսօր տարակուսելի է, թե ինչու է ԱԱԾ-ն 2011թ. դեպքի մասին հիմա հայտնում, երբ այդ անձն արդեն երկու տարուց ավելի է՝ կալանավորված է։ Պարզվում է՝ ԱԱԾ-ի այս նոր ոճը որդեգրել է կառույցի ներկայիս ղեկավարի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ փորձելով ցույց տալ, թե իր նշանակվելուց հետո խոշոր լրտեսության բացահայտումներ են լինում։ Բայց, պարզվում է, կեղծ էր նաև այս ինֆորմացիան, թեեւ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալ պաշտոնյայից դժվար էր այլ լրջության քայլ սպասել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
