Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այրել են Քոչարյանի հետ Եռաբլուրում վիճած կնոջ որդու շիրիմի ծաղիկները». Գևորգ Մանուկյան

«Այրել են Քոչարյանի հետ Եռաբլուրում վիճած կնոջ որդու շիրիմի ծաղիկները». Գևորգ Մանուկյան
109
Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 12:47

Մարտի 1-ի շինծու գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ համացանցից տեղեկացա, որ որոշ տականքներ այրել են քոչարյանի հետ Եռաբլուրում վիճածկնոջ հերոս որդու շիրիմի վրա դրված ծաղիկները,
Համացանցում կար նաև տեսանյութ,
Չեմ տեղադրում, դաժան էր ...
Սա ոչ միայն վանդալիզմ է, նաև սրբապղծություն,
Պետք է գտնել նման արարք անողին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։
Խոնարհվում եմ Քո առաջ Հերոս,
Խոնարհվում եմ Ձեր առաջ Հերոսածին մայր»։