«Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու». Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Ադրբեջանի անօրինական ներխուժման մասին հաղորդագրություններին:
«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական վտանգը, որի առջև կանգնած է հայ ժողովուրդը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ պետք է վճռականորեն արձագանքեն այդ ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործունեությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու:
Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին այս հարցով զբաղվել ամենաբարձր մակարդակով՝ հասկացնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անընդունելի են»։

«Պատերազմը հնարավոր է ավարտել Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի մեկ հանդիպմամբ». Զելենսկի
613:07
«Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1713:00
Մեկնարկել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
4612:48
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3212:42
«Ուզում էի ասել՝ դատական համակարգը նրանց գոնե դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3512:36
«2008-ին Նիկոլ Փաշինյանը երազում էր, որ Մանվել Գրիգորյանը գնա, իրենց միանա»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
4712:30
«Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին»․ Արայիկ Հարությունյան
5412:24
«Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական կտամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5812:18