Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին

Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին
190
Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 14:15

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ծանոթանալով անձնակազմի համար ստեղծված պայմաններին՝ Հասանովն ուսումնասիրել է տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայանները և մարտական այլ միջոցները: