«Զինե՛ք գյուղացիներին». Մոնախն իր ստորաբաժանման հետ փակել է ճանապարհը
![]() 325 Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 16:20 «Ինձ միացած կամավորականների հետ փակել ենք ճանապարհը Սյունիքի մարզի էն հատվածում, որտեղ ես գտնվում եմ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը՝ ընդգծելով, որ պահանջը մեկն է՝ Սյունիքի սահմանապահ գյուղերը պետք է բերել մարտական վիճակի, գյուղացիներին զինել: «Ժողովրդից իրավիճակը թաքցվում է, իսկ մենք ասում ենք՝ ինչ է կատարվում: Մենք պահանջում ենք զինել գյուղացիներին, կամավորական շարժումներին և տալ մարտական խնդիր: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, սա քաղաքական ակցիա չէ: Ուղղակի ես այլ տարբերակ չունեմ. երկրորդ օրն ա՝ գոռում եմ, ճղում եմ, ներքին կարգով զանգում եմ. ոչ մի բան չի ստացվում: Մեզ չեն ուզում զինեն, որ Սյունիքը տան»,- հայտարարել է Եպիսկոպոսյանը: Նշենք, որ ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ Մոնախի գլխավորած ստորաբաժանման և տեղի բնակիչների միջև, վերջինները պահանջում էին բացել ճանապարհը: Հարցին, թե ի՞նչ գործ ունեն և ինչո՞ւ են փակել ճանապարհը, Մոնախը բարձր տոնով հայտարարեց. «Ես եկել եմ քեզի պաշտպանելու»: «Մենք կպահենք մեր գյուղը»,- ասաց քաղաքացիներից մեկը: «Լո՞ւրջ ես ասում, բա ո՞ւր եք մինչև հիմա, որտե՞ղ եք: Մի ամիս ա ստեղ եմ, ի՞նչ եք անում»,- բղավեց Եպիսկոպոսյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
