«Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ էությունը»․ Սերժ Սարգսյան
![]() 280 Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 13:45 «Դաշինք կազմող մեր երկու քաղաքական ուժերին միավորում են իրավիճակի սթափ գնահատման արդյունքում Հայաստանի ներքին և արտաքին վտանգների, առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների և ապագայի վերաբերյալ նույնանման մոտեցումներն ու ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև ազգային արժեքների պահպանման դիրքերում ամուր և աննահանջ կանգնելու վճռականությունը»,- այսօր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «ՀՀԿ-ն իր փորձը, գիտելիքն ու կարողությունները, պահպանողական գաղափարախոսությունը համադրում է երիտասարդ քաղաքական ուժի՝ «Հայրենիք» կուսակցության թարմ մոտեցումների, համարձակ նախաձեռնությունների, նոր ավյունի ու եռանդի հետ՝ վստահությամբ, որ կուսակցությունն իր երիտասարդ, բայց պետական համակարգում ճանապարհ անցած առաջնորդի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հանրապետականների հետ կդառնա ամուր և ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը»,- նշեց նա։ «Երբեմն լսում եմ կարծիքներ, թե՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում․․․ Շատ պարզ․ Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին։ Ավաղ, նրան չլսեցին»,- հայտարարեց Սարգսյանը։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
