Վրաստանն անօդաչուներ կարտադրի
![]() 209 Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 21:55 Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը՝ Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն: «Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել, ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ տեխնիկական դետալները ճշտելու համար: Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով՝ կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», - ասել է նախարարը: Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ՝ Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին: Հիշեցնենք՝ Վրաստանը 2021 թվականի վերջին մտադիր է նաև ամերիկյան M4 ինքնաձիգերի արտադրություն սկսել: Վրաց-իսրայելական ինքնաձիգները ևս արտադրվելու են «Դելտա» կենտրոնում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
