Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առիթ է եկել ռուսներին ցույց տալ, որ ՀՀ-ն այլընտրանք ունի դաշնակիցների ընտրության հարցում». Լյովա Եղիազարյան

«Առիթ է եկել ռուսներին ցույց տալ, որ ՀՀ-ն այլընտրանք ունի դաշնակիցների ընտրության հարցում». Լյովա Եղիազարյան
211
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 22:15

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արևմուտքի արձագանքները հիստերիայի մեջ է գցել ռուսական 5-րդ շարասյան ներկայացուցիչներին, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական տիույթներում:
Վտանգված է ինքնիշխան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, իսկ ԱԺ ամբիոնից ու սոցիալական հարթակներից հնչում են Ռուսատանին ստորաքարշանալու ելույթներ ու գրառումներ, այն դեպքում, երբ «դաշնակիցն» իրեն պահում է հանցավոր իներտ կարգավիճակում:
Ես չեմ ասում, որ հույսներս պետք է դնենք ռուսների վրա, որը պատմականորեն իրեն չի արդարացրել, այլ պետք է նրանց հասկացնել՝ կա՛մ դաշնակից ես, կա՛մ՝ ոչ:
Առիթ է եկել ռուսներին ցույց տալ, որ Հայաստանը այլընտրանք ունի դաշնակիցների ընտրության հարցում»: