Տիգրան Խզմալյանի բաց նամակը՝ Արմեն Սարգսյանին
![]() 316 Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 16:30 Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին. «Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ անհապաղ բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում ՀՀ տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը, ինչպես նաև Արցախյան կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու պահանջը։ Ֆրանսիայի և ԱՄՆ իշխանություններն արդեն արտահայտվել են դրա օգտին և անկասկած աջակցելու են Ձեր՝ նման նախաձեռնությանը։ Վարչապետի ԺՊ Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին և ՌԴ իշխանություններին այս պայմաններում նման է ծաղրի, քանի որ հենց ՌԴ ղեկավարությունն է համակարգում ՀՀ դեմ իրականացվող ռազմական և քաղաքական սադրանքները։ 2020թ․ նոյեմբերի 9-ին կատարված պետական դավաճանությունից և փաստացի հեղաշրջումից հետո, երբ վարչապետի ԺՊ Փաշինյանը ոտնահարեց ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածը, կոպտորեն չարաշահելով իր լիազորությունները, Դուք մնում եք ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով հավատարիմ է մնացել ՀՀ Սահմանադրությանը և իր պարտքին ազգի առջև։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հորդորում է Ձեզ օգտագործել Ձեր բոլոր լիազորություններն ու քաղաքական փորձը՝ միջազգային իրավունքի միջոցներով մեր երկրին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
