ԵՄ-ը հատկացնում է 10 մլն եվրո ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով
![]() 196 Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 21:00 Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։ «Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝ հակամատրության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության ու նրանց կյանքի վերականգնմանն օգնելու նպատակով», նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։ «Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է՝ աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման ուղղություններով», նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Այսօր հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝ տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները: Հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում։ ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ընդհանուր տեղեկություններ Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը, այդ թվում Հայաստանում և Ադրբեջանում պատճառել է մեծաքանակ մարդկային զոհեր, էական վնասներ և տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները, նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված և երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները: Ռազմական գործողությունների հետևանքով վնասներ են հասցվել կենսապահովման միջոցներին, բնակելի շենք շինություններին և հասարակական ենթակառուցվածքներին: Զգալի արածքներում պահպանվել են ականներ և այլ զինամթերք՝ առաջ բերելով լուրջ վտանգներ խաղաղ բնակչության համար: Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի, հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ մտահոգիչ,․ իրավիչակն էլ ավելի է սրվել ՔՈՎԻԴ -19 համավարակի հետրանքով: ԵՄ-ը սերտ կապի մեջ է հումանիտար աջակցության գործընկերների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հումանիտար արձագանքմանը և վաղ վերականգնմանն ուղղված ջանքերի համակարգմանը: ԵՄ-ը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական գործընկերն է՝ աջակցելով նրանց բարեփոխումների և սոցիալ-տնտեսական վերականգնման գործընթացներին, այդ թվում ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: ԵՄ-ը պարտավորվում է ակտիվ դեր ստանձնել կայուն և համապարփակ կարգավորման ձևավորման գործընթացում, այդ թվում՝կայունացման, հակամարտությունների վերափոխման և վստահության ամրապնդման և հաշտեցման միջոցների ներդրման միջոցով: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
