Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել». Արա Զոհրաբյան

«Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել». Արա Զոհրաբյան
202
Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 19:30

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԵՏՔ Է ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ:
Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել:
Պետք է ստեղծել մեկ հարթակ, անվանումը դնենք պայմանական ինքնապաշտպանական շտաբ (կենտրոն), որը կազմված կլինի առնվազն երեք բաժիններից՝ անվտանգային, իրավական և տեղեկատվական-փորձագիտական:
1. Անվտանգային բաժնում կարող են ներգրավվել պահեստազորի սպաները և այլ զինվորականները, պատերազմին մասնակցած ջոկատները և այլ անհատները:
Գործառույթները՝
ա) կստեղծվի կամավորների ցանց Երևանում և բոլոր մարզերում.
բ) կկազմակերպվեն մարզումներ ներգրավված անձանց և այլ ցանկացողների հետ.
գ) կուսումնասիրվեն մեր թույլ կողմերը և պետական մարմիններին խորհրդապահական կարգով պաշտոնապես կառաջարկվեն ամրացնել այդ հատվածները:
2. Իրավական բաժնում կարող են ներգրավվել իրավաբանները (փաստաբանները):
Գործառույթները՝
ա) միջազգային իրավունքի դաշտում օժանդակություն պետական իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց.
բ) ներպետական դաշտում օժանդակություն մեր հայրենակիցներին:
3. Տեղեկատվական-փորձագիտական բաժնում կարող են ներգրավել լրագրողները, ռազմական և այլ փորձագետները:
Գործառույթները՝
ա) հասարակությանն իրազեկումը, եթե իշխանությունները փորձեն թաքցնել ադրբեջանական զավթման դեպքերը.
բ) մասնագիտական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ:
Հ.Գ. 1. Այս թեմայով մի քանի օր է՝ քննարկումներ ենք ունենում տարբեր միավորների հետ:
Հ.Գ. 2. Այս հարթակը պետք է լինի ապաքաղաքական:
Հ.Գ. 3 Տեսանյութը տես մեկնաբանության մեջ»: