«ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարը պետք է ինքնասպան լինեն, նախընտրելի է՝ իրենց կցված զենքով». Ն. Զոհրաբյան
![]() 211 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 10:10 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե հայ զինվորներին ստորացնող տեսանյութը ես հրապարակեի և մինչև ՊՆ-ի կողմից պաշտոնական հաստատումը պնդեի, որ սա իրականություն է և տեղի է ունեցել այս օրերին։ Չէ, մի պատկերացրեք, որովհետև դա անպատկերացնելի է։ Մի քանի հակահիգիենիկ ուսապարկ և ուսապարկուհի անմիջապես նամակ կգրեին ԱԱԾ-ին, որ ես ազգային անվտանգությանն սպառնացող հրապարակում եմ անում, մի կլասիկ հակահիգիենիկ ուսապարկ, դե էն, որ մշտապես բնակվում է իմ էջում, մի լայնածավալ բարոյախրատական տրակտատ կգրեր այն մասին, որ ես մեդիատեռոր եմ անում և ազգային անվտանգությունը պետք է զբաղվի ինձնով։ Իսկ փաստերի ստուգման սորոսական հարթակն անհամ շարադրություն կգրեր այն մասին, որ ես խուճապ և ապատեղեկատվություն եմ տարածում։ Պարզվեց, դեպքն իրական է, տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին և ադրբեջանցի տականքներն, այո՛, ահա այսպես նվաստացրել են մեր զինվորներին, խլել զենքը։ Հիմա ես եմ դիմում ԱԱԾ-ին՝ ԱԱԾ, այ ԱԱԾ, էդ որ մեր ամեն մի հրապարակումից հետո վախենալու ջղայն տեքստ եք տարածում, թե ապատեղեկատվությունը, սուտը լրջագույնս պատժվելու են, բա ինչի՞ հիմա էդ քայլական ուսապարկերին չեք կանչում հարցաքննության ու պարզում, թե իրենք էդ որտեղի՞ց գիտեին, որ դա սուտ է և իրենց մարմնամասերը պատռելով հարձակվում էին վարդենիսցիների և բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում էին պնդել, որ դեպքն ակտուալ է և տեղի է ունեցել օրերս։ Բա մի հատ պարզեք։ Կարող է իրենք իրենց ազերի ընկեր-ընկերուհիների հետ ակտիվ շփումներից հետո՞ են որոշել տարածել ազերիական թեզերը։ Բա ձեր գերագույն գլխավոր գուրուն ադրբեջանական ազդեցության գործակալների մասին էր խոսում։ Մի հատ մի՛ ալարեք, ճշտեք, թե էդ ուսապարկերի մեջ քանի՞ թուրքական գործակալ կա։ Հատկապես, որ գերագույն դժգույնից գործակալ փնտրելու կամանդ եք ստացել։ Էն, типа, որ սատանա էիք բռնում։ Եվ որպես ամփոփում՝ ես միանում եմ Մովսես Հակոբյանի կոչին՝ հայ զինվորի նման նվաստացուցիչ կադրերը տեսնելուց հետո Գենշտաբի պետն ու Պաշտպանության նախարարը պետք է ինքնասպան լինեն։ Նախընտրելի է՝ իրենց կցված զենքով»։ |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
