«Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը». Միքայել Մինասյան
![]() 161 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 12:40 Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերագույն վիժվածքը հայտարարեց, որ կրկին գաղտնի բանակցում է և ստորագրելու է հերթական հակահայ փաստաթուղթը: Փաստ 1. Նա կրկին ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշում է պետության ճակատագիրը՝ զիջելով Հայաստանի ինքնիշխանությունն ու հանձնելով արդեն Հայաստանը: Փաստ 2. Նորից գաղտնի համաձայնվել է հերթական զիջումներին հօգուտ Ադրբեջանի: Փաստ 3. Հաստատեց, որ իր թողտվությամբ թշնամին շարունակում է խորանալ և ամրանալ Հայաստանի տարածքում (250 հոգանոց ադրբեջանական զորքը դարձել է 500): Փաստ 4. Հաստատեց, որ թշնամուն է հանձնելու Տավուշի գյուղերը, հաջորդիվ վստահաբար Սևանի ու Ջերմուկի սարերը: Հ. Գ. Եթե երեկ չհրապարակեի փաստը, միայն ստորագրումից հետո ժողովուրդը կիմանար դրա մասին: Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք, դու չէի՞ր հրապարակի հարթակից երդվում, որ ժողովրդի մեջքի հետևում ոչինչ չես ստորագրելու: Հրապարակի՛ր ստորագրելիքդ ու անպայման գաղտնի հավելվածն էլ հետն ու նաև Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններդ: Ինչ վերաբերում է ադրբեջանական գործակալների մասին դրա դուրս տվածին. իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք. մեկդ Ղարաբաղի հարցի լուծումն Ադրբեջանի համար ընդունելի լինելու մասին էր քարոզում, մյուսդ Մեհրիբանին Արցախ չայ խմելու ու մուղամ լսելու էր հրավիրում՝ հայ ժողովրդին համոզելով, թե թշնամին «կիրթ ու կառուցողական» է: Դո՞ւ ես գործակալներից խոսում, ոչնչությո՛ւն: Հայաստանում կա ադրբեջանական մեկ գործակալ՝ Նիկոլ Փաշինյան անունով, որն Ադրբեջանին նվիրեց Արցախը, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները՝ շարունակական պարտության դատապարտելով երկիրը: Միայն Ադրբեջանի գործակալի վարչապետության պայմաններում թշնամին կարող էր Հայաստանի տարածքում հայ զինվորի ծեծել ու նվաստացնել և առանց խոչընդոտի զավթել տարածքներ: Միայն թուրքի կոշիկ լիզողը կարող է արդեն 6 ամիս դավաճան հայվանի պես ստորագրեր այն, ինչ դեմ են տալիս՝ հակառակ հայ ժողովրդի ու Հայաստանի շահի և հանուն սեփական աթոռի: Հ. Գ. Գ. Անունս ինչի՞ չես տալիս, վախենո՞ւմ ես. ճիշտ ես անում նույնիսկ անունիցս վախեցի»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
