Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արմեն Սարգսյանը ներգրավված չէ ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ. պարզաբանում

Արմեն Սարգսյանը ներգրավված չէ ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ. պարզաբանում
245
Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 16:00

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին
Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:
Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ: