«Վարչապետի պաշտոնակատարն ո՞ւմ հետ պետք է քննարկեր այս փաստաթուղթը, միգուցե ֆուտբոլի կամ լողի ֆեդերացիայի հե՞տ»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 375 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 19:05 «Որտե՞ղ են կառավարության պաշտոնակատարները․ քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտարարեց, որ ԱԳՆ-ն ընդհանրապես տեղյակ չէ այս գործընթացներից՝ ինչ փաստաթուղթ պետք է ստորագրվի, ինչ՝ չէ։ Նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև ՀՀ նախագահը․ ուզում եմ գնահատեք, վարչապետի պաշտոնակատարն ո՞ւմ հետ պետք է քննարկեր այս փաստաթուղթը, միգուցե ֆուտբոլի՞, կամ լողի ֆեդերացիայի հե՞տ։ Չկա մեկը, որ այս ադեկվատ հարցերն ուղղենք։ Ի՞նչ ինստիտուտ է դա, որ միանձնյա որոշումներ է իրականացնում, ինչքա՞ն պետք է ժողովրդի անունից հայտարարություններ անի»,- ԱԺ արտահեթ նիստում՝ դիմելով հիմնական զեկուցող, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հարցրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Արձագանքելով՝ Է․ Մարուքյանն ասաց․ «Այն, որ իրազեկված չենք ո՛չ մենք, ոչ նախագահի ինստիտուտը, ո՛չ ԱԳՆ-ը, բնականաբար, նույն իրավիճակի կրկնությունն է։ Խոսք է տրվել ժողովրդին, որ ժողովրդի թիկունքում գաղտնի որևէ ձևով չի բանակցվի և ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը կապված է ՀՀ շահերի հետ։ Հիմա էդ խոստումն ենք էստեղ քննարկում։ Լավ օրից չի, որ մենք կասկածներ ունենք, քանի որ ունենք նոյեմբերի 9-ի օրինակը»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։ Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթուղթը։ Նշենք, որ քննարկմանը ներկա չեն կառավարության պաշտոնակատարները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
