Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«44-օրյա պատերազմի մեկնարկը տրվել էր 1998-ին». Վարդգես Գասպարի

«44-օրյա պատերազմի մեկնարկը տրվել էր 1998-ին». Վարդգես Գասպարի
221
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 09:15

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվում է ամեն ինչ պարզ է, բայց պարզվում է, որ այնքան էլ պարզ չի 44 պատերազմի և մեր կրած աղետալի պարտության էությունն ու պատճառները: Այսպես.
Դեռ 1998-ին հրաժարականից առաջ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավացիորեն հայտարարում էր, որ ապագայում ավելի անբարենպաստ պայմաններում ենք պարտավորված լինելու հաշտություն կնքել Ադրբեջանի հետ: Եվ այդ պես էլ եղավ, և դա ոչ թե անակնկալ էր, այլ պարզ ու տեսանելի: Մենք օր օրի տեսնում էինք Հայաստան սուբյեկտի կարևորության անկումը (մասնավորապես բոլոր կոմունիկացիաների Հայաստանին շրջանցելը) և մեր ինքնիշխանության կորուստը (բոլոր ստրատեգիական ոլորտների անտրամաբանակն մոնոպոլիզացված օտարումը նաև մեկ գիշերյա աշխարհաքաղաքական շրջադարձը): Դա տեսնում էինք մենք սակայն այլ խնդիր է, որ մենք ցիրուցան և անզոր հազիվ պայքարում էինք ավազակապետության հազար ու մի նորանոր դրսևորումների դեմ, իսկ Ադրբեջանը նավտադոլարների հաշվին օր-օրի մեծացնում էր իր բուջեն և ռազմական հատկացումները: Հատկապես 2000-ականների կեսերից (երբ գործարկվեց 1760ԿՄ երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավտամուղը):
Նույնիսկ առաջին հայացքից տեսանելի է, որ Ադրբեջանի բյուջեն միշտ 5-6 անգամ գերազանցել է Հայաստանի բյուջեին: Մեր ամբողջ բյուջեի գրեթե 50 տոկոսի չափ Ադրբեջանը հատկացրել է միայն իր ռազմական ծախսերին: Եվ ո՞ւր էր հասնելու այդ անթիսիմետրիկ զարգացումները: Մեկը մյուսին հաջորդող մեծամասշտաբ ռազմական զորավարժություններ, ընդ որում համատեղ Թուքիաի հետ , և… ի վերջո 1-2 տասնամյակներով պլանավորված պատերազմ…
Ցավը նա է, որ Տեր-Պետրոսյանն էն գլխից կանխատեսած լինելով ամբողջ սցենարը, իր հայտարարությամբ շրջանցեց նախկին իշխանությունների 2 տասնամյակի դավադիր բացթողումները և քավության նոխազ հայտարարեց մեր իշխանությանը, իսկ ավելի անազնիվ՝ միայն Նիկոլ Փաշինյանին՝ մեծահոգաբար առաջարկելով նրան ապաստանություն գտնել որևէ օտար երկրում... հավանաբար այնինչ կաներ ինքը ագրեսիվ վուլգար փոքրամասնության դրսևումների և գործողությունների մասին մտածելիս...
Այո, 44-օրյա պատերազմի մեկնարկը տրվել էր 1998-ին:
Վերոհիշյալով մենք (ես բնավ չենք հրաժարվում մեր բաժին պատասխանատվությունից և պատրաստ ենք կանգնել ձևավորվող օրինական նոր իշխանության դատաստանի առջև: Մենք չենք հրաժարվել պատասխանատվությունից 2008-ին՝ կրելով հանդերձ բացահայտ կեղծ մեղադրանքների և դատավճիռների բեռը (որոնք բացահայտվեցին և ապացուցվեցին միայն 10-12 տարի անց ՄԻԵԴ վճիռներով), պատասխանատվությունից չենք հրաժարվում նաև այսօր»: