«Երկու հարց՝ ՀՀ ՊՆ պաշտոնակատար իշխանությանը»․ Նարինե Դիլբարյան
![]() 339 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 13:55 «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու հարց՝ ՀՀ ՊՆ պաշտոնակատար իշխանությանը, որը երեկ եռանդուն նյութ էր տարածում, որ ադրբեջանական զինուժի «մի մասը» վերադարձել է ելման դիրք՝ լքելով ՀՀ ինքնիշխան տարածքը, ընդ որում խրոխտ նշվում է՝ «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» լուրը չի համապատասխանում իրականությանը», ինչո՞ւ գոնե երկրորդ հաղորդագրությամբ հստակ չի նշում, թե այդ մի մասը ի՞նչ է նշանակում՝ 998-ն է՞ին, 100 գնացին, 898-ը մնացի՞ն, թե՞..., ապա՝ ՀՀ տարածքի ո՞ր հատվածից են դուրս եկել ներխուժողները՝ Սյունիք, Գեղարքունիք: Նման տիպի անորոշ տեղեկատվական բովանդակությամբ հաղորդագրությունները PR հնացած դասագրքերում համարվում են իրականության պատկերը քողածածկելու միջոց, ուշադրությունը ռեալ վիճակից շեղելու հնարք, բայց 21-րդ դարում պատերազմից հետո գերընդլայնված և չկահավորված սահմաններ ունեցող, գերիների վերադարձին սպասող և կենսական օգտագործման հողը, ենթակառուցվածքները, տունը կորցնող պետության մեջ այն առաջացնում է ավելի մեծ տագնապ և համոզում, որ իրեն վերստին խաբում են կառավարման հանցավոր անգործունեությունն արդարացնելու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
