Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրողներից շատերը նոր պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»
![]() 269 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 09:20 «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի նշանակման գործընթացից: Ինչպես հայտնի է, վերջինը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր: «Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր խորհրդանշական 44 զինվորականներին ՊՆ վերնախավն իր մոտ է հրավիրում, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եվ, իհարկե, այդ առաջարկությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նոր պաշտոնը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում ներքին քննարկումներ են եղել, և շատերն այնքան էլ համակարծիք չեն եղել այն տեսակետի հետ, որ Ասրյանին պետք է նոր պաշտոնի նշանակել: Առհասարակ, ՊՆ-ում դեմ են այդ հայտարարության տակ ստորագրածներին նոր պաշտոնների նշանակելու տարբերակի հետ, քանի որ ակնհայտ կլինի, որ կաշառում են: Բայց դե խնդիր է դրված նրանց դժգոհությունը որևէ կերպ մեղմել: Եվ, մեր տեղեկություններով, Էդուարդ Ասրյանը միակ գեներալը չէ, որ պաշտոն է ստացել. այլ գեներալներ ևս, որոնք ստորագրել էին Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, առաջիկայում նոր պաշտոն կստանան: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
