«Անընդհատ զարմանալու տեղիք եք տալիս»․ նախկին իմքայլականը՝ իմքայլականին
![]() 267 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 13:00 Երևանի ավագանու նիստի այսօրվա օրակարգում նախկին իմքայլական Գևորգ Աճեմյանի՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն է։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը Աճեմյանի՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը ներկայացնելիս որպես հիմնավորում նշեց նաև, որ Աճեմյանն անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից։ «Սա նախագծի իրավական մասն էր, բնականաբար այն ունի նաև քաղաքական մաս»,- հայտարարեց Գալջյանը։ «Կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք՝ ինչու է առաջացել այս որոշումն ընդունելու անհրաժեշտությունը, քանի որ, վստահ եմ, բոլորիս համար էլ անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով նախկին սեփական թիմակիցներին պախարակելու գործելաոճը»,- հավելեց Արմեն Գալջյանը։ Երևանի ավագանու անդամ, նախկին իմքայլական Էռնեստ Ավանեսովը, արձագանքելով Արմեն Գալջյանին, ասաց․ «Ինձ համար անընդունելի է էդ երկրորդ հատվածը․ ի՞նչ ա նշանակում քաղաքական դիրքորոշում կա, և ինքը վատ ա արտահայտվել քաղաքական ուժի նկատմամբ․․․ Ո՞վ ա որոշում էդ չափանիշը․․․ Ես խնդրում եմ, եկեք մի քիչ նուրբ ու զգույշ լինենք նման արտահայտություններում և մեր մոտեցումներում, որովհետև քանի գնում, անընդհատ ինչ-որ երևույթներ են լինում, ասում ես՝ էլ չես զարմանա, բայց անընդհատ զարմանալու տեղիք եք տալիս»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
