«Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ»․ Հրաչյա Հակոբյան
![]() 365 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 15:10 Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի առաջին հնգյակում է ընդգրկվել հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է իրարից տարանջատված լինեն, ասաց․ «Գիտե՞ք, իմ կարծիքով դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ, որովհետև Սուքիասյանները չորս եղբայր են և ամենքը մի ոլորտում ունեն բիզնես։ Խաչատուր Սուքիասյանը, միգուցե, ունի մի բիզնես, որը հանձնված է կառավարման, ես մանրամասներին չեմ տիրապետում»։ Հրաչյա Հակոբյանի կարծիքով Խաչատուր Սուքիասյանն ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվել և նույնիսկ քաղաքական հետապնդման է ենթարկվել, քան բիզնեսով։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
