Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին». Նիկոլայ Բաղդասարյան

«Չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին». Նիկոլայ Բաղդասարյան
287
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 10:55

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։