«Այս ընտրությունները ոչինչ չեն տալու ժողովրդին». Արմեն Դանիելյան
![]() 422 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 03:05 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու տուն առ տուն ընկած ձայն են «մուրում», որ այլևս անցյալ չլինի՞... Հ. Գ. Կրկին ու նորից ժողովուրդն առերեսվում է հին, նեխած ու փչացած բարքերին... ախր դուք հիմա պետք է արևի երես չտեսնեիք... լույսը ձեր դեպքում պետք է լիներ ամենամեծ շքեղությունը... Մի՞թե հնարավոր էր աղքատ երկրում միլիարդատեր լինել... իսկ այսօր այդ միլիարդները «դրվել են շրջանառության մեջ»՝ հանուն նախկինի վերադարձի... Գիտակից մարդը պետք է հասկանա՝ սա հնի ու նորի ընտրություն չէ... սա ներկայի և ապագայի պայքար չէ... սա սեփական մեղքերը «քողարկելու», ամեն ինչը խեղաթյուրելու, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու, սեփական կաշին փրկելու... ճղճիմ ու մտացածին ցնորք է, բայց ոչ ընտրություն... սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդին նետած ձեռնոց... ժողովրդին «սխալ հանելու» ու հենց նույն ժողովրդին իր իսկ ձեռքերով անցյալ վերադարձնելու «անբարեխիղճ փորձ»... Կանխատեսելի էր այս ամենը... իհարկե, կանխատեսելի էր... ոչ պրոֆեսիոնալ կառավարումն ու «անգրագետ մարդկանց» պետական կառավարման մեջ ներգրավելը նպաստեց, որ «մեռած» քաղաքական ավազակներն ու քրեական բանդաները «հարություն առնեն»... իսկ իրավապահ համակարգն իր անունակությամբ և կամքի բացակայությամբ, ինչու չէ նաև մասնագիտական «փայլուն անգրագիտությամբ ուղեգիր տվեց երկիրը կործանող մեծ ու փոքր կրծողններին» սրընթաց վերակենդանանալ ու շարունակել ժողովրդին տառապանք պատճառելու իրենց կայուն գործելաոճը... ոչինի էլ չի փոխվել... բացարձակ ոչինչ.... մի կողմից երկիր թալանածներ ու քրեական տարրեր (դրանց տեղը քրեակատարողական հիմնարկները պետք է լինեյին), իսկ մյուս կողմում անպաշտպան մնացած ժողովուրդ՝ ով բացի ազգափրկիչ բարձր բղավոցներից այն կողմ ոչինչ չտեսավ... իսկ տեսածն էլ ծաղր էր՝ բռնել-բաց թողնելու տեսքով... Սա է իրականությունը և այս ընտրությունները ոչինչ չեն տալու ժողովրդին. այն ավելի է խորացնելու քաղաքական, տնտեսական, իրավական, ինչու չէ, նաև բարոյական ճգնաժամը և մենք կանգնած ենք Հայրենիքը կորցնելու ռեալ վտանգին դեմ հանդիման... Իսկ ինչ վերաբերվում է Արցախյան պատերազմում ամոթալի պարտությանը, ընդամենը ասեմ, եթե գողը տնից չլինի, եզը երդիկից չեն կարող հանել... Ես առավել քան վստահ եմ, որ մեր խայտառակ պարտության պատճառները մեր երկրի ներսում պետք է փնտրել ու պարզել իրական դավաճաններն ու անմեղսունակները ովքեր են և հրապարակում գնդակահարել, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք դավաճանությունը չներող ազգ ենք... Ու նաև աշխարհն ու թուրքը համոզվեն, որ մենք երբեք չենք ուրանա մեր զավակների և եղբայրների թափած արյունը... Շարունակելի...»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
