«Արդյո՞ք Ավինյանի՝ նախընտրական ցուցակում ընդգրկված չլինելը պայմանավորված է Սուքիասյանի փոխվարչապետ լինելու հեռանկարով»․ լրագրողը՝ Ալեքսանյանին
![]() 244 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 15:00 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ ցուցակին, ասաց․ «Ցուցակը բավականին ներառական է․ ընդգրկված են թե՛ գործադիրից, թե՛ օրենսդիրից»։ Հարցին, թե արդյոք Տիգրան Ավինյանի՝ նախընտրական ցուցակում ընդգրկված չլինելը պայմանավորված է Խաչատուր Սուքիասյանով և վերջինի փոխվարչապետ լինելու հեռանկարով, Ալեքսանյանը պատասխանեց․ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ որտեղից վերցրիք էդ ամեն ինչը, որովհետև դեռ պիտի ընտրություններ լինեն, Կառավարություն կազմվի, հետո նոր վարչապետ և փոխվարչապետ ընտրվեն ու նշանակվեն»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի 161 հոգանոց ցուցակը ներկայացվել է ԿԸՀ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
