«Հայաստանը շարունակում է գահավիժել». Տիգրան Աբրահամյան
![]() 413 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 12:40 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանային վերջին միջադեպերը, մեր զինծառայողների գերեվարումն առաջին հերթին ցույց են տալիս ինչպես սահմանային հատվածում, այնպես էլ՝ վերջին ճգնաժամում Հայաստանի իշխանությունների տապալումները, ինչը մեզ թե՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական առումով խորը փակուղի է մղել: Գերեվարման միջադեպի հետ կապված նշեմ, որ ինժեներական-սակրավորական աշխատանքների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացումը: Կախված այն հանգամանքից, թե այդ աշխատանքներն ինչ բնույթ են կրում, ինչ պայմաններում են իրականացվում, թշնամուց որքան հեռավորության վրա, դրանց համապատասխան ապահովում է իրականացվում: Սակայն գործող իշխանությունների՝ զինված ուժերին իջեցվող հրամանները, որոշումները, որդեգրած մոտեցումները քայքայում են նախկինում գործած և նման իրավիճակներում տրամաբանորեն գործող համակարգերը, ինչի արդյունքում Հայաստանը շարունակում է գահավիժել: Մեկ բան պետք է հստակ արձանագրենք. քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
