«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 343 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 13:15 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ կողմից պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ: Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 32 ամյա Վ. Յ. Խուրշուդյանը: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ իրավիճակում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային փոխգործակցությունը պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանը ռազմավարական դաշնակիցների կողմից որևէ աջակցություն չունեցավ՝ նույնիսկ դատապարտող և զսպող հայտարարությունների տեսքով: Ստեղծված ճգնաժամային և պայթունավտանգ իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմից և պարտությունից հետո լիարժեքորեն չի վերականգնել իր ռազմական, քաղաքական և տնտեսական կարողությունները, չի կարող շարունակել ապավինել ՀԱՊԿ աջակցությանը և անվտանգային մեխանիզմների կիրառման երաշխավորությանը: Ուստի, ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը. 1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները և ռազմագերիների վերադարձի հարցերը Ֆրանսիայի առաջարկով և միջնորդությամբ բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ դատապարտող բանաձևեր ընդունելու և ճնշումներ գործադրելու նպատակով։ 2. Անվտանգության սպառնալիքների ներկայիս պայմաններում երկրում հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները, իրականացնել պահեստազորի զորահավաք, դիմել Ֆրանսիային՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով, և սկսել գործողություններ՝ հակառակորդին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
