«Ներկա իրադրությունը շատ նման է 1990-ական թվականների բարձիթողի վիճակին». Արշավիր Ղարամյան
![]() 341 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 16:15 Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո հայկական իրականության մեջ ի հայտ եկավ նոր զորատեսակ՝ «ասֆալտի ֆիդայիներ»։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից առաջ և դրանից հետո ազգովի դարձանք «ռազմական փորձագետ»։ 2020 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այդ երկուսի խաչասերումից լույս աշխարհ եկավ նոր՝ «ֆեյսբուքի ֆիդայիներ», ժամանակակից տեխնոլոգիաներով և սպառազինությամբ զինված զորատեսակը։ Հիմա, չոր հաշվով ի՞նչ ունենք։ Մի օր առաջ թշնամու հրահրած բախման արդունքում տվեցինք զոհ, այսօր 6 զինծառայող առևանգվեցին, վաղը թե ինչ կլինի՝ ոչ ոք չի կարողանում կանխատեսել․․․ Փաստն այն է, որ ի դեմս ներկա ռազմաքաղաքական «ղեկավարության» (Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ)՝ գործ ունենք դեգեներատ պոպուլիստ դիլետանտներ հետ, որոնք ի վիճակի չեն ո՛չ անցյալի դասերը քաղել, ո՛չ ներկա իրավիճակը կառավարել և ո՛չ էլ տեսնել ապագան։ 2021 թվականի ներկա իրադրությունը շատ նման է 1990-ական թվականների բարձիթողի վիճակին։ Փոխանակ առաջընթացի՝ հետ ենք գլորվում, ինչպես նախկինում ասել եմ՝ դեպի մինուս անվերջություն․․․»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
