Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՄԱԿ-ը ո՞ր գործիքով է ադրբեջանցիներին հանելու ՀՀ տարածքից». Թաթուլ Հակոբյան

«ՄԱԿ-ը ո՞ր գործիքով է ադրբեջանցիներին հանելու ՀՀ տարածքից». Թաթուլ Հակոբյան
391
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 15:25

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, դիմեցինք ՄԱԿ: Անվտանգության խորհուրդը ընդունեց բանաձև, որի 1-ին կետով կոչ արեց Ադրբեջանին զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից, 2-րդ կետով՝ կոչ արեց վերադարձնել 6 գերիներին և նախկին ռազմագերիներին: Հետո՞:
ՄԱԿ-ը ո՞ր գործիքով է ադրբեջանցիներին հանելու ՀՀ տարածքից:
1993-1994 թթ. ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձև՝ 822, 853, 874 և 884: Կարողացա՞վ ՄԱԿ-ը հայկական բանակը դուրս բերել բանաձևում նշված շրջաններից: 27 տարվա ընթացքում:
Չկարողացավ»: