Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մահաբերն արդեն անհույս է. մնացել է տանջալից երեք շաբաթ». Ստեփան Դանիելյան

«Մահաբերն արդեն անհույս է. մնացել է տանջալից երեք շաբաթ». Ստեփան Դանիելյան
230
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 21:30

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մահաբերի վիճակը գնալով դառնում է անհույս։ Արտաքին աշխարհում նա կարողանում է խոսել միայն Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի հետ, դա էլ պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով, այլ ոչ թե Մահաբերի անձնական շնորհքով։
Մահաբերն արդեն տոքսիկ է նաև արտաքին ցանկացած ուղղվածություն ունեցող քաղաքական կոլեկտիվների ու ընկերակցությունների, ինչպես նաեւ իր նախկին ու ներկա համախոհների համար։ Ներկա համախոհներն արդեն հասկանում են, որ կարող են մնալ խորտակվող նավում ու Մահաբերի հետ կիսել պատասխանատվությունը, որը կարող է լինել ինքնաբուխ՝ փողոցում, ինչպես նաեւ դատարաններում։ Բնականաբար, վնգստացող դատավորները դատական պրոցեսները հաճույքով կվարեն։
Մոտենում են ժամանակները, երբ կարգ ու կանոն հաստատելու համար ժողովուրդն ուժեղ ձեռք է պահանջելու՝ պահանջարկն է ձևավորում առաջարկը։
Մահաբերն արդեն անհույս է, մեր հիմնական գործն է այնպես անել, որ նրա նավը մեզ վրա շուռ չգա, այլ հանգիստ, կազմակերպված ձևով ընկղմվի ծովը։
Ընտրությունները դա կազմակերպելու հատուկ օպերացիա, իսկ իրական խորհրդարանի մասին հետո կմտածենք։
Մնացել է տանջալից երեք շաբաթ»։