«Վազգենի ասածը լուրջ եք ընդունո՞ւմ. նա հասկացել էր իր սխալը». Լևոն Տեր-Պետրոսյան
![]() 326 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 22:35 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ ՀՀ իշխանությունները սխալ են վարվել, որ Արցախյան հիմնահարցում հույսը դրել էին ժամանակի վրա: «Սերժը չհասկացավ, Քոչարյանը չհասկացավ: Վազգեն Սարգսյանն էլ դա չէր հասկացել, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի: Դա այնքան պարզ բան է, որ ես անգամ սկսել եմ վատ զգալ, որ անընդհատ դրա մասին եմ խոսում»,- ասաց նա: Եվս մեկ անգամ անդրադառնալով նախագահի պաշտոնից իր հրաժարականին, նախագահն ասաց. «Եթե ես չհեռանայի ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու»: Դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «եթե ինքը մնար, մենք կգնայինք», Տեր-Պետրոսյանն ասաց. «Հետո՞ ինչ, որ հայտարարեց, ե՞րբ հայտարարեց. իմ հրաժարականից հետո: Հիմա դուք Վազգենի ասածը լուրջ եք ընդունո՞ւմ: Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար մի արդարացում պիտի գտներ, նա շատ լավ հասկացավ դա: Բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց և փորձեց Քոչարյանին չեզոքացնել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
