«Մեզ դիմավորեց Օսկանյանը՝ գունատված, կակազելով». ինչպես ՀՀ-ի համար անբարենպաստ բանաձևը հայտնվեց Քլինթոնի սեղանին
![]() 326 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 23:35 Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտվեց 1996-97 թվականներին։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Երբ ստեղծվեց միջազգային նավթի կոնսորցիումն Ադրբեջանում, որտեղ և՛ ամերիկացիներն էին ներկայացված, և՛ British Petrolium–ը, դրանից հետո Ալիևի հռետորաբանությունը փոխվեց»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։ Նրա խոսքով՝ մինչև Լիսաբոնի հայտնի կոնֆերանսի նախորդ օրը բանակցային սեղանին դրված էր Արցախի վերաբերյալ սովորական փաստաթուղթ, որն արդեն ընդունվել էր: Փաստաթուղթն այն մասին էր, որ ԵԱՀԿ-ն քաջալերում է Մինսկի խմբին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում։ «Հասանք Լիսաբոն, մեզ դիմավորում է Վարդան Օսկանյանը՝ գունատված, կակազելով։ Ասում է՝ պարոն նախագահ, բան է փոխվել, նախորդ գիշեր ԱՄՆ-ն նոր բանաձև է բերել, համաձայնեցրել է բոլորի հետ՝ բացի մեզնից։ Ես վետո դրեցի այդ բանաձևի վրա։ Գիտեմ նաև, թե ինչպես է այդ բանաձևը հայտնվել Քլինթոնի սեղանին․ դա Տեխասի նավթային լոբբին էր բերել»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հետո նրանք որոշել են, որ այլևս ոչ մի փաստաթղթի չեն համաձայնելու՝ հասկանալով, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ այս հարցում Ադրբեջանը ճիշտ դուրս եկավ։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
