«Կա՛մ դու սուտ ես խոսում, կա՛մ Պապիկյան Սուրոն քեզ էլ ա քցել». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 376 Կիրակի, 30 մայիսի, 2021 թ., 15:05 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր գերագույն գլխավոր ալկաշը Սպիտակում հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք ասֆալտի գործից միլիոններ չեն կերել։ Սա այն եզակի դեպքն է, երբ համաձայն եմ ալկաշի հետ. նրանք չեն լափել միլիոններ, նրանք լափել են միլիարդներ։ Ասֆալտը այն պատճառներից մեկն է, ինչի համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ալկաշի ձեռքով հայտնվել է բանտում։ Վ. Վերմիշյանը, պաշտոնավարման ժամանակ, Հոլանդիայում պայմանավորվածություններ էր ձեռք բերել ասֆալտ փռող տեխնիկա գնելու հարցով, ընդ որում, մի քանի հատը, սկզբնական, անհատույց։ Այդ տեխնիկան աշխատում է հետևյալ կերպ. գետնի ասֆալտը քերում է, վերամշակում ու նորից փռում, ընդ որում, օրական 1 կմ։ Այս տեխնիկաները ՀՀ-ն ձեռք չբերեց, իսկ Վ. Վերմիշյանը կալանավորվեց։ Հարց. ինչի՞ համար, ճի՛շտ է, ասֆալտ գնելու, ատկատներ անելու, փող լափելու համար։ Նիկոլ Փաշինյան, կա՛մ դու հրապարակայնորեն սուտ ես խոսում, կա՛մ Պապիկյան Սուրոն քեզ էլ ա քցել ու ինքն ա լափել փողերը, հստակեցում մտցրու, ու եթե տեղյակ չես հոլանդական տեխնիկաներից, հարցրու Սուրեն Պապիկյանին, ինքը կասի քեզ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
