Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինքնակազմակերպվել և անհրաժեշտության դեպքում՝ կոշտ միջոցներով պատասխանել». Արշավիր Ղարամյան

«Ինքնակազմակերպվել և անհրաժեշտության դեպքում՝ կոշտ միջոցներով պատասխանել». Արշավիր Ղարամյան
303
Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 01:10

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայի հանդեպ գործած ցանկացած չարիքի, բռնարարքի դեպքում հողը պետք է վառվի չարագործի, բռնարարի ոտքերի տակ...
2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյանտի կողմից խայտարակ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո ազգությամբ հայերը բռնության են ենթարկվում ազերաթուրքական ստահակների և նրանց ստորաքարշ կողմնակիցների կողմից ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Վարդենիսի և Սյունիքի տարածաշրջաններ, այլ աշխարհի տարբեր մասերում՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան:
Այն, որ այդ երկրների իրավապահ համակարգը իրենց օրենսդրությամբ նախատեսված որոշակի միջոցներ է ձեռնարկում, կարելի է ասել, որ, մեղմ ասած, բավարար չէ:
Աշխարհով մեկ հայերիս անհրաժեշտ է ինքնակազմակերպվել և անհրաժեշտության դեպքում կոշտ միջոցներով պատասխանել այդ չարագործներին, բռնարարներին՝ ամենուր»: