Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ
391
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 20:00

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:
Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը»։