Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

««Անկախ դիտորդ» դաշինքն իրականացնելու է առնվազն 500 հոգանոց դիտորդական առաքելություն»․ Դ․ Իոաննիսյան

««Անկախ դիտորդ» դաշինքն իրականացնելու է առնվազն 500 հոգանոց դիտորդական առաքելություն»․ Դ․ Իոաննիսյան
274
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 23:55

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անկախ դիտորդ» դաշինքը այս ընտրություններին իրականացնելու է առնվազն 500 հոգանոց դիտորդական առաքելություն՝ հետևյալ կոմպոնենտներով.
1. Երկարաժամկետ դիտորդություն (քարոզարշավի դիտորդույթուն, արդեն սկսվել է),
2. Մեդիա մոնիտորինգ (արդեն սկսվել է),
3. Վարչական դատարանների մոնիտորինգ (օրերս սկսվելու է),
4. ԿԸՀ մոնիտորինգ (արդեն սկսվել է),
5. Կարճաժամկետ դիտորդություն (ընտրությունների օրը՝ տեղամասերում ու դրանց շուրջ, արդեն սկսվել են թրեյնինգները),
6. Ոստիկանության և այլ իրավապահների մոնիտորինգ (արդեն սկսվել է):
«Անկախ դիտորդ» դաշինքը հիմնադվել է 2016 թվականին՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» և «Իրազեկ քաղաացիների միավորման կողմից»:
Բացի դիտորդությունից նաև իրականացվում է հանրային իրազեկման արշավ, որը շուտով կտեսնեք համացանցում, հեռուտատեսությամբ, վերելակներում, մետրոյում ու հանրային տրանսպորտի կանգառներում»: