ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ինչ պատասխան եք տալու». Արսեն Ղուկասյանին զայրացրել է Հ1-ի ապատեղեկատվությունը. 18+
![]() 556 Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 00:25 Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ զայրացած հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը սուտ տեղեկություններ է տալիս, ինչի պատճառով ինքը հրապարակում է իր խոստացած տեսահոլովակը դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղից. «Նստած Հ1 եմ նայում, ու մեկ էլ տեսնում եմ՝ ասում են, որ էդ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, խնդիրը միայն եղել է անփույթ շարված վիճակը: Ես երեկ ասացի չէ՝ գոնե սսկվեք տեղներդ, զղջացեք, բայց էսօր կարում եք Հ1-ով ինտերվյու տաք, որ էդ վիճակը նորմալ էր: Հիմա հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ինչ պատասխան եք տալու: Նկարել ենք մենք՝ ծնողներով, տեսել ենք մեր աչքերով: Ոչ մեկ չփորձի ասի՝ սուտ ա»: Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
