Անահիտ Ավանեսյանի պարզաբանումը՝ Աբովյանի դիահերձարանում պահվող մասունքների և դիերի աղմկահարույց դեպքի մասին
![]() 352 Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 22:55 ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող Անահիտ Ավանեսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ զոհված զինծառայողների դիերի և մասունքների՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում առանց համապատասխան պայմանների պահելու աղմկահաորւյց դեպքին: «Մասնկավոր այս դեպքը, որ գրանցվել է Աբովյանում, հստակ կերպով հետևանքներին ասօր իսկ հետևել ենք դրան: Նշեմ, որ մեր բոլոր դիահերձարաններում մենք ունենք պահպանված մասունքներ և դիեր, որոնց մի մասը նույնականացված է, և այս ընթացքում սպասում ենք, որ ծնողները դիերը վերցնեն և հուղարկավորեն, ինչպես որ կարգն է: Ունենք նաև դիեր, որոնց ԴՆԹ-ները ծնողների հետ որևէ նույնականացում չունեն: Կան ծնողներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ԴՆԹ անալիզ հանձնել, որ ունենանք ամբողջական տվյալների բազա. այս մասով մշտապես աշխատանք ենք տանում, որ հարազատները գան և հանձնեն անալիզները: Ունենք մոտ 50-ի չափ շատ խորը վնասված մասունքներ, որոնցից չի հաջողվում ԴՆԹ անջատել և ստանալ համապատասխան արդյունքները»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ այդ մասով աշխատանքներ են տարվում այլ երկրների փորձագետների հետ, որպեսզի հնարավոր լինի ԴՆԹ նմուշառում իրականացնել: Դիտարկմանը, թե պատերազմից ամիսներ են անցել, և եթե ինքն ասում է՝ ծնողները չեն վերցնում իրենց զավակների մասունքները, տպավորություն է ստեղծվում, որ իրականում նախարարությունն ուղղակի գաղտնի է պահում այդ փաստերը, Ավանեսյանն ասաց. «Միանշանակ չկա էդպիսի բան»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
