«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես եղանք». Նիկոլ Փաշինյան
![]() 373 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 11:15 Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ դիահերձարանի հատակին՝ պոլիէթիլենային տոպրակներում պահվող դիերի դեպքին. «Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես եղանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը ու ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյո՞ք սա պետության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների նկատմամբ: Այս հարցի պատասխանը գտնելու համար, նախ կուզենամ Անահիտ Ավանեսյանը ներկայացնի, թե ոլորտում 2018-ից ի վեր ի՞նչ է արվել»: Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասաց. «2018-ից հետո մշակվել ու կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ցանցի ծրագիրը: Ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, սառնարանները համալրվել են լաբորատոր նոր սարքավորումներով: 2020-ին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանն ու կառուցվել է սառնարանային նոր բլոկ, ընթանում է երկրորդ կառուցումը: 2020-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ մաս է կառուցվել: 2020-ին Գորիսում ևս սառնարանային բլոկ է տեղադրվել: 2021-ին վերակառուցվում ու սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Նախագծվել է և ընթանում է Սևանի մասնաճյուղի վերակառուցման ծրագիրը»: Իսկ թե ինչու այս փոփոխությունների արդյունքում ունենք այս տեսարանը, Փաշինյանն ասաց. «Այո, ԱՆ-ը կարող է սահմանել չափանիշներ, բայց մարդու ու մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է: Դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից»: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
