«Քոչարյանի դաշինքի առաջին կինը խոսում է բարոյականությունից»․ Վահագն Ալեքսանյան
![]() 410 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 14:10 «Ինձ ևս բավականին սարսափեցրել ու ընկճել է տեսարանը՝ կապված զինծառայողների աճյունների հետ, և ես նույնպես գտնում եմ, որ բոլոր պատասխանատուները պետք է կրեն պատասխանատվություն։ Շատ լավ է, որ կա հարուցված քրեական գործ և այդ ամենը կարժանանա նաև իրավական գնահատականի»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Պատգամավորը, շարունակելով միտքը, անդրադարձավ նախկինում «Իմ քայլը» խմբակցության, այժմ արդեն անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին․ «Չեմ կարող չանդրադառնալ նրան, թե ինչպես են քաղաքական որոշ ուժեր փորձում քաղաքական կապիտալ կառուցել այս ամենի վրա․․․ Քոչարյանի դաշինքի առաջին կինը՝ տիկին Գրիգորյանը, խոսում է բարոյականությունից ու պատասխանատվությունից, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք, հենց այս դահլիճում տեղի է ունեցել սպարապետի սպանություն»։ Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, խստորեն դատապարտեց, սահմռկեցուցիչ և հակաբարոյական համարեց Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակներում պահվող զինվորների դիերի դեպքը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
